ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բրոունյան շարժումը կարգավորող երկու կետերը

Բրոունյան շարժումը կարգավորող երկու կետերը
17.10.2024 | 12:45

Խնդրի լուծման ցանկացած տարբերակ սխալ է, երբ ի սկզբանե ճիշտ չի ձևակերպվում նպատակային հարցադրումը:

Այս քանդվող ու նոր ձևավորվելիք աշխարհակարգի ստեղծման կառուցվածքը պատկերացնելու համար, պետք

է տալ ելակետային պարզ մի հարց՝

- Կա՞ արդյոք ներկա պահին երկրագնդի վրա քաղաքակրթությունը ոչնչացնելու, երկրագունդը իր ուղեծրից շեղելու ունակ ուժ:

Այո՛, կա: ԱՄՆ-ը` իր 7500 և ՌԴ-ն` իր 6820 ջերմամիջուկային մարտագլխիկներով

Եվ ծագում է երկրորդ հարցը ՝

- Արդյոք ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պատրա՞ստ են ինքնասպանության:

Պատասխանը միանշանակ «ոչ»- ն է:

ՈՒրեմն եզրակացություն` ինչ կատարվում է ու ինչ կկատարվի երկրագնդի վրա, այս երկուսի փոխհամաձայնության արդյունքում է կատարվում:

Թվացյալ քաոսի վերածվող աշխարհում սրանք այն երկու հաստատուն կետերն են, որ բրոունյան շարժումը կարգավորում են:

Իսկ այս երկուսի միջև թվացյալ առճակատումնե՞րը, կհարցնեք դուք:

Կպատասխանեմ՝ երկու կետերի միջև ամենակարճ ճանապարհն ուղիղ գիծն է, բայց թղթի վրա, իսկ իրական կյանքում ամենակարճ ճանապարհը գեոդեզիական կորն է...

Սա ընդունեք որպես ելակետ ու էական սխալներ չեք կատարի:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3736

Մեկնաբանություններ